ԱՄՆ սենատի՝ հետախուզության կոմիտեն հրապարակել է ավելի վաղ ընդունված օրինագիծը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելվում է կիբերանվտանգության հարցերով համագործակցել Ռուսաստանի հետ առանց կոնգրեսի թույլտվության:
Կոմիտեի կողմից օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել հուլիսին՝ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ Համբուրգում՝ G20 գագաթնաժողովի շրջանակում, ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է համատեղ կիբերանվտանգության կառույց ստեղծելու հարցը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ում քննություն է ընթանում՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ