Տավուշի մարզխորհրդի վերջին՝ հուլիսի 27-ին կայացած նիստի ժամանակ Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, դա տնօրենի եւ մանկապարտեզի կնիքի հետ կապված խնդիր է;
Այսօր՝ օգոստոսի 23-ին Ա. Ղազարյանին(լուսանկարում) հարցրինք՝ այդ խնդիրը լուծվե՞ց: Նա ասաց, որ մանկապարտեզի տնօրենը կորցրել է հիմնարկության կնիքը,մանկապարտեզը շուտով նոր կնիք կունենա, եւ աշխատավարձերը կվճարվեն:
Ա. Ղազարյանը հայտնեց, որ Վերին Ծաղկավանի մանկապարտեզն ունի 33 սան,6 աշխատակից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ