«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռեւս հստակեցված չէ, սակայն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված․ «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք եւ ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, հետընտրական շրջանում, եւս մեկ անգամ կհստակեցվեն եւ կբարձրաձայնվեն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում