Լոռեցիների համար կարգախոս դարձած «Դբա լավը» արտահայտությունը կարելի է հանդիպել ցանկացած տեղ: 15 տարուց ավելի է, ինչ Լոռու եւ Արագածոտնի մարզերի սահմանագծին գտնվող Լոռու մարզի ցուցանակի պատվանդանին անհայտ անձն իր բարեմաղթանքն է ուղղում ուղեւորներին, գրելով՝ «Դբա լավը» եւ «Դբա լավը, ապո»: Այսօր «Դբա լավը» արտահայտությունը շատերն օգտագործում են որպես բրենդ: Վանաձորում նույնիսկ բացվեց «Դբա լավը» անունով խանութ: Արտահայտությունը սիրելի է դարձել նաեւ մարզի Կուրթանի միջհամայնքային ավտոբուսի վարորդի համար: Վերջինս մեքենայի վերեւի հատվածում գրել ու փակցրել է՝ «Դբա լավը»՝ Վանաձոր-Կուրթան:
Լուսանկարը ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ
«Առավոտ»
22.08.2017