Հայաստանցի 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Փարիզում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 5:0 հաշվով պարտության մատնեց բելառուսցի Ռաձիկ Կուլիեւին եւ իր կարիերայում առաջին մեդալը նվաճեց պաշտոնական առաջնություններում:
Հայաստանի հավաքականը Փարիզից տուն է վերադառնում երկու չեմպիոնով: Երեկ ոսկե մեդալ էր նվաճել նաեւ օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ