Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Իրանում ցանկանում են հանել Twitter-ի արգելափակումը

Օգոստոս 22,2017 21:07

Իրանի նոր կապի և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter ծառայության հետ՝ երկրում դրա արգելափակումը հանելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«(Twitter-ից-խմբ.) հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել՝ խնդիրը լուծելու համար,- ասել է նախարարը:- Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ նման բանակցությունների և փոխգործակցության համար հիմքեր կան: Twitter-ն անբարոյական միջավայր չէ, որ արգելափակված լինի»:

Ջահրոմիի խոսքով՝ վերջնական որոշումն այդ հարցում կընդունի ոչ թե իր նախարարությունը, այլ Կիբերանվտանգության հարցերով գերագույն խորհուրդը:

Հիշեցնենք, Իրանում սոցիալական ցանցերն արգելափակվել են 2009թ., երբ երկրում նախագահական ընտրություններից հետո սկսվեցին զանգվածային հուզումներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031