Օգոստոսի 20-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու ավանում տեղի ունեցավ հայկական թոնրի բացման արարողություն, որը կազմակերպվել էր համայնքի ղեկավար Յոհն Վայներթի և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ավետյանի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային հարցերով պետքարտուղար դոկտոր Գուննար Շելենբերգերը, Ցուխաու համայնքի ղեկավար Յոհն Վայներթը, Բունդեսթագի պատգամավոր Թինո Զորգեն, Հալլե-Վիթենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հանս-Յոախիմ Զոլմսը և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը:
Վրեժ Քարդումյանն իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանության անունից շնորհավորեց հայ համայնքին թոնրի բացման կապակցությամբ` այն կարևոր քայլ համարելով Գերմանիայում հայ ժողովրդի հարուստ ավանդույթների տարածման առումով։
ՀՀ ԱԳՆ