Այսօր՝ օգոստոսի 22-ի կեսօրին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Դիլիջանի բնակիչ, 1934թ. ծնված տղամարդու դի: Նա իր անկողնու սավանով կախվել է բաղնիքի ջեռուցման խողովակից: Բաղնիքի դուռը ջարդելով՝կախվածին հայտնաբերել են վերջինիս որդին եւ որդու հարսը:
Դիլիջանից տեղեկացանք, որ ինքնասպանություն գործած տղամարդը հաշվառված էր որպես հոգեկան հիվանդ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ