Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հույսը չի կտրում, Հայաստանում նավթ ու գազ է փնտրում

Օգոստոս 22,2017 18:40
navt

էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մշակել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը: Կառավարության օգոստոսի 24-ի նիստում նախարարությունն այն կներկայացնի կառավարության հավանությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը կհայտնի, որ հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանն ու վեր հանել առկա խնդիրները:

Հայեցակարգի վրա աշխատած մասնագետները գտնում են, որ այս ոլորտում չափազանց կարեւոր է ունենալ կայուն, պարզ եւ թափանցիկ իրավական դաշտ: Իսկ ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնել, միջազգային լավագույն փորձն էլ ընդօրինակել: Մասնագետները նաեւ նկատում են, որ հանքարդյունաբերության գործընթացը չի հենվում փոխհատուցման եւ տարաբնակեցման հարցերում հողի սեփականատերերի եւ հողօգտագործողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն փորձի վրա, որն, ըստ նրանց, ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարեւոր գործոնն է:

Նախարարության փորձագետները գտնում են, որ հանքարդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալական, բնապահպանական եւ առողջապահական ոլորտների վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով. «Դրական ազդեցությունն այն է, որ այն ստեղծում է աշխատատեղեր մարզերում՝ ապահովելով համեմատաբար բարձր եկամուտներ գյուղական համայնքների բնակչության համար: Տեղական բյուջեներ վճարված հարկերի շնորհիվ այն նաեւ հնարավորություններ է տալիս ազդակիր համայնքներին լուծել համայնքների առջեւ ծառացած խնդիրները: Սակայն դրան զուգահեռ, ոչ պատշաճ գործունեության արդյունքում հանքարդյունաբերությունը ստեղծել եւ շարունակում է ստեղծել բնապահպանական ու առողջապահական խնդիրներ»:

Վկայակոչելով քաղաքակիրթ աշխարհի փորձը, հայեցակարգի հեղինակները նշում են, որ Միջազգային ասպարեզում առաջարկվում են ընդերքօգտագործման թափոնների կրկնակի վերամշակման հնարավորությունների ստեղծում, օգտակար հանածոների արդյունահանված տարածքների վերականգնման եւ ընդերքօգտագործման թափոնների կառավարման մեխանիզմների կատարելագործում, որոնք թույլ են տալիս ապահովել հանքարդյունաբերության կայուն զարգացում, այն է տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական կայունություն:

Ի դեպ, Աշոտ Մանուկյանը ներկայացված նախագծում նշում է, որ այս տարի էլ հանրապետության տարածքը նավթի եւ գազի հետախուզման համար բա­ժան­ված է թվով 6 պայմանական տարածքների, որոնցում օտարերկրյա 3 կազմակերպությունների կող­մից իրականացվում են երկրաբանա­հետախուզական աշխատանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031