Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն օգնություն կցուցաբերի Վրաստանին՝ Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը մարելու հարցում:
«Հայաստանը որոշում է կայացրել եւ հրշեջ-փրկարարները Բորջոմիի ճանապարհին են, կմիանան մեզ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Թե ինչ չափաքանակի օգնության մասին է խոսքը, ՀՀ արտաքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ Վրաստանում ՀՀ դեսպանության կայքերում չի հիշատակվում:
Կվիրիկաշվիլին նշել է, որ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել նաեւ ռուսական կողմը: Վարչապետը չի կոնկրետացրել՝ արդյո՞ք օգնության խնդրանքով Ռուսաստանին դիմել է վրացական կողմը, սակայն ասել է, որ այս փուլում Ռուսաստանի կողմից ցուցաբերված օգնության կարիքը չկա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում: