Փարիզում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցագորգ մտած հայաստանցի երեք ըմբիշներից անհաջողության մատնվեց միայն 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը, որը հաջող մեկնարկեց, սակայն այնուհետեւ չկարողացավ զարգացնել հաջողությունը: Նա 1/8 եզրափակչում ճապոնացուն պարտվելուց հետո բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ, բայց սփոփիչ գոտեմարտում նույնպես պարտություն կրեց:
Այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճեց 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը սփոփիչ գոտեմարտում 3 րոպե 24 վայրկյանում տուշեով ( մաքուր հաղթանակ) առավելության հասավ ադրբեջանցի Քարման Մամմադովի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ