Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ տղամարդու մոտ կա «մաչոյի սինդրոմ». սեքսոպաթոլոգ

Օգոստոս 22,2017 18:00

Սեքսոպաթոլոգ Արա Չարչյանի տվյալներով, կուրորտային սիրավեպերից տղամարդկանց մեծ մասը վերադառնում են սեռավարակներով:

«Մարդիկ չեն ուզում գնալ բժշկի, կամ մտածում են, որ իրենք առողջ են: Հայ տղամարդու մոտ կա «մաչոյի սինդրոմ», նա միշտ մտածում է՝ իր մոտ ոչ մի հիվանդություն չկա, որ ինքն առողջ է, իսկ երբ նա իմանում է, որ կա հիվանդություն, սովորաբար դա լինում է շատ ուշ…մարդիկ գնում են հանգստանալու և ընկնում են կուրորտային սիրավեպի մեջ, ու այդ սիրավեպերը սովորաբար ավելի կրքոտ են, որովհետև չեն մտածում, որ նորից տեսնելու են նույն մարդուն, ու սովորաբար այդ դեպքում պահպանակներ չեն էլ օգտագործում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Արա Չարչյանը:

Ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանն էլ շարունակեց՝ նշելով, որ ամառային սեզոնին կուրորտային հանգստի ժամանակ սիրավեպերի «հերոսներից» բացի սեռավարակներով վերադառնալու խնդիր ունեն նաև արտագնա աշխատանքից վերադարձող խոպանչիները. «Մենք ունենք նման խնդիր ցանկացած սեզոնում, երբ տուրիստական արտահոսքը մեր մոտից մեծանում է՝ դա կլինի նոր տարվա շրջանը, ամառային շրջանը, թե արտագնա աշխատանքից վերադարձի շրջանը: Խնդիրն այն է, որ համապատասխան սեռական հարաբերությունների կուլտուրա պետք է ներդնել, տեղեկացնել և հասցնել նրանց, որ կան խնդիրներ և բավականին մեծ ու վտանգավոր բարդություններով են հղի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031