Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը գերազանց մրցելույթներ է ունենում Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում:
Հայ ըմբիշն այսօր երեկոյան աշխարհի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ռաձիկ Կուլիեւի հետ: Մեր ըմբիշը որակավորման փուլում 10-1 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին, 1/8 եզրափակչում 8-4 հաշվով առավելության հասավ շվեդ Կիսիդիս Բլյումբերգի նկատմամբ, քառորդ եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնեց գերմանացի Պասկալ Էյսելին, իսկ կիսաեզրափակչում 1 րոպե 55 վայրկյանում մաքուր հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբի Դատունաշվիլիի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ