SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ Ժամը 10։00-ի սահմաններում 42-ամյա Վաչագան Ա.-ն իր բնակության վայրի Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 10-ի սահմաններում աղջիկը՝ 17-ամյա Մերի Ա.-ն, իրենց շենքի 5-րդ հարկից, որտեղ բնակվում են, փորձել է ինքնասպանության նպատակով ցած նետվել։
Բարեբախտաբար, հարազատները կարողացել են փրկել աղջկա կյանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է այն, որ Մերի Ա.-ի ընկերը՝ նույն քաղաքի բնակիչ, հասակակից Արման Շ.-ն, պարբերաբար նրանից 400 հազար դրամի չափի գումար է վերցրել, իսկ այդ գումարը Արմանին տվել է Մերին, Մերին էլ այդ գումարը գաղտագողի վերցրել է հոր աշխատանքի վայրից, որտեղ հայրը աշխատում է որպես վաճառող։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում