Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն ուզում է, որ ՀՀ-ն իր ձեռքով ստորագրի Ղարաբաղի կապիտուլյացիայի ակտը». քաղաքագետ (Տեսանյութ)

Օգոստոս 22,2017 15:23

«Դա հերթական՝ հաշվետվության բնույթի հանդիպումն է առ այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Դատելով Սերգեյ Լավրովի՝ այս տարում արված հայտարարություններից, կարող եմ ասել, որ Մինսկի խմբի մոտ նոր առաջարկ չկա, նույն «Մադրիդյան սկզբունքներն» են սեղանին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերին նախատեսվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Ադրբեջանը նոր որակի բանակցությունների անցնելու փորձեր է կատարում, ինչը որոշակիորեն աջակցություն է գտնում ԱՄՆ կողմից. «Խոսքը զորքերի դուրսբերման մասին է: ԱՄՆ-ն ողջունում է դա, բայց այդ դեպքում թող հայտարարեն, որ չեղյալ են համարում «Մադրիդյան սկզբունքները»: ԱՄՆ-ն ուզում է, որ ՀՀ-ն իր ձեռքով ստորագրի ղարաբաղյան հարցի կապիտուլյացիան (հաղթող կողմի պայմաններով՝ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում,-խմբ.)»:

Դա, ըստ Շաքարյանցի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար որպես գործիք է ծառայելու Իրանի դեմ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031