Լրահոս
Օրվա լրահոսը

Իլինոյսի կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին միացավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին

Օգոստոս 22,2017 15:20

ՎԱՇԻՆԳՈՆ. Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարել է, որ նորընտիր կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս) միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին` աջակցելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին: Իլինոյսի 8-րդ տեղամասի կոնգրեսական Քրիշնամուրթին ներկայումս ծառայում է Ներկայացուցիչների պալատի Կրթության ու աշխատուժի և Վերահսկողության ու կառավարության բարեփոխումների հանձնաժողովներում:

Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրի շրջանակներում Տեխասի քրիստոնեական համալսարանի սան, Վիլմեթում (Իլինոյս) մեծացած Հյու Ռաբջոնսն այս ամռանը փորձնակ էր կոնգրեսական Քրիշնամուրթիի Վաշինգ-տոնյան գրասենյակում:

«Կոնգրեսական Քրիշնամուրթիի հայկական հարցերով հանձնախմբին անդամակցելը մեծ պատիվ է մեզ համար: Կոնգրեսականի աշխարհընկալումն ու ակնածանքը պատմության հանդեպ նրան ակնհայտորեն թույլ կտան ստանձնել գլխավոր դերակատարություն», – ասաց Համագումարի Իլինոյսի խորհրդի անդամ Օսկար Թաթոսյանը: «Ձեռներեցի նրա ոգին ընկերոջ այն տեսակն է, ում կարիքն ունի Հայաստանը»:

Ներկայացուցիչ Քրիշնամուրթին ս.թ. ապրիլին մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը նվիրված Կապիտոլիումի արարողությանը և ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփին հղված երկկուսակցական նամակ` նրան կոչ անելով վերահաստատել Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունը հիշատակելու նպատակով կոնգրեսականը հանդես է եկել նաև հետևյալ հայտարարությամբ. «Այսօր՝ Հայոց ցեղասպանությունը սկսվելուց 102 տարի անց, մենք ճանաչում ենք 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանդը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության ղեկավարությամբ՝ նրանց կառավարության բոլոր հաջորդող տարիների ընթացքում: Չնայած այս պատմության ճշմարտացիությանն ու կատարված հանցագործությունների ահռելիությանը, մեր կառավարությունը շարունակում է մնալ աշխարհի երեք (խոշոր) երկրների շարքում, որոնք չեն ընդունում հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը հերքել՝ նշանակում է մերժել վերջինիս զոհերի մարդասիրությունը և մեր ժողովրդի մարդասիրության պահանջները»:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), հայկական համագումարի Յուտա նահանգի նախագահ Նարինե Սարգսյանը և Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս)` Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությանը:

Ս.թ. հունիսին The Hill թերթի «Արդյո՞ք Մայքլ Ֆլինին Թուրքիայի վճարած գումարները հետաձգեցին մեր ռազմական գործողություններն ԻՍԻՍ-ի դեմ» վերնագրված իր կարծիք-հոդվածում ներկայացուցիչ Քրիշնամուրթին մեկնաբանում է. «Մամլո և հասարակության ուշադրությունը մեծ մասամբ կենտրոնացած է եղել Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի հարաբերությունների վրա, և հասկանալու դեռ շատ բան կա: Սակայն Թուրքիային վերաբերող հարցերը հստակորեն բացահայտում են, թե ինչպես անձնական նկատառումները կարող են գերակայել մեր ազգային շահերի նկատմամբ»:

Ավելի վաղ այս տարի Համագումարը բարձրաձայնեց ամերիկացի պաշտոնյաների ու ԶԼՄ-ների վրա քողարկված ազդեցություն ունենալու Թուրքիայի փորձերն՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգության, և կոչ արեց Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովներին հետաքննել վերոնշյալ հարցը:

Սենատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բուրին (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա), փոխնախագահ Մարկ Վորներին (դեմոկրատ, Վիրջինիա), Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Նունեսին (հանրապետական, Կալիֆորնիա) և բարձրագույն անդամ Ադամ Շիֆին (դեմոկրատ, Կալիֆորնիա) հղված Համագումարի նամակում, մասնավորապես, ասվում է. – «Սույնով հորդորում ենք մանրազնին հետախուզել նախագահ Էրդողանի (ղեկավարած) Թուրքիայի՝ օտարերկրյա կառավարությունների ու դրանց գործունեության համատարած վերահսկողությունը, ինչը վտանգում է Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները՝ մարդու իրավունքների ոտնահարման զանգվածային խախտումներ թուլատրելու միջոցով, և գործում Միացյալ Նահանգների դեմ այնպիսի ձևերով, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում իրավական կամ դիվանագիտական ​​սահմաններում»:

 

Ամերիկայի hայկական hամագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031