Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» համագործակցությունը «Երկիր Ծիրանիի» հետ չի ստացվի. Հնարավորությունները գնալով նվազում են

Օգոստոս 22,2017 15:05

«Մուղամի, կլկլոցների կրիչների վաճառքի սահմանափակում չկա»,-այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ելքի»՝ ռաբիս երաժշտության արգելքի մասին առաջարկին:

Հարությունյանն ասաց, որ այն փաստաթուղթը, որը հրապարակել էր, վերաբերում էր բացառապես Վերնիսաժում հնչող ռաբիս երաժշտությանը: Ըստ Հարությունյանի, Վերնիսաժը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող օբյեկտ է եւ զբոսաշրջիկներն առաջինը առնչվում են հայ մշակույթի, արվեստի ու արհեստի հետ հենց Վերնիսաժում, ուստի քաղաքապետարանը կարող է թելադրել, թե ինչպիսի միջավայր կարող է լինել Վերնիսաժում:

Հարությունյանը նաեւ վստահեցրեց, որ «Ելքն» առաջարկելու է ավագանիում քննարկել մեկ միասնական տրանսպորտային համակարգում միասնական տոմսի գաղափարը:

«Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ անդրադառնալով փողոցների անվանափոխության խմբակցության առաջարկին, ասաց, որ առաջիկայում կքննարկեն նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի՝ Ֆրունզեի անվան փողոցն էլ անվանափոխելու առաջարկին:

Հիշեցնենք, որ «Ելքը» առաջարկում է Միկոյան, Կասյան եւ Լենինգրադյան փողոցներն անվանափոխել. Այս առաջարկությունը բուռն քննադատության արժանացավ: Խաժակյանն անդրադառնալով քննադատություններին, նկատեց՝ «Եթե մենք արժեւորում ենք պետականությունը, ապա մենք ունենք այնպիսի հանրային կառավարում, որտեղ ամեն ինչ համապատասխանում է պետականությունն արժեւորող ժողովրդին»:

Ավագանու անդամի խոսքերով՝ հանրային տրանսպորտի ոլորտում էլ «Ելքն» առաջարկել է ավտոբուսների համար ունենալ առանձնացված երթեւեկելի գծեր, եւ այժմ միջազգային խորհրդատու կազմակերպությունը քննարկում է, թե՝ որ փողոցներն ունեն այդ հնարավորությունը: Ըստ Խաժակյանի, կազմակերպությունն արդեն գտել է նման փողոցներ:

Ավագանու անդամներն ասացին, որ «Ելքի» ծրագրային դրույթներից՝ Մետրոպոլիտենի Աջափնյակ կայանի կառուցման հարցն ուժի մեջ է: «Ելքի» անդամները պարզել են, որ Աջափնյակի թունելները պատրաստ են. «Սա այն հարցն է, որ, ցավոք, մենք կարող ենք միայն լոբբինգ անել: Ուշ, թե՝ շուտ, այս հարցը լինելու է հասարակական քննարկման առարկա»:

Ավագանու «Երկիր Ծիրանիի» հետ համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցի շուրջ, Արայիկ Հարությունյանն ասաց, այդ հնարավորությունը գնալով ավելի է նվազում, հաշվի առնելով «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031