«Շատերը որոշ երկրներ հրաժարվում են գնալ հանգստի՝ հիգիենայի պայմաններից ելնելով, օրինակ՝ աֆրիկյան երկրներ: Կարող ես այնպիսի հիվանդություն ձեռք բերել, որ ամբողջ կյանքում տակից դուրս չգաս: Ես այդպիսի մարդիկ գիտեմ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով ամառային հանգստի առանձնահատկություններից, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա բնորոշմամբ՝ վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները զբոսաշրջիկների շրջանում, այդ թվում՝ հայ, մտայնություն են ստեղծում, որ եթե մի անգամ նման դեպք է եղել է, ուրեմն երկար ժամանակ այլեւս չի լինի: «Խնդիրն այն է, որ նման դեպքերում մեր պետությունը տուրիստների համար հրահանգեր չի տալիս սովորաբար, իսկ Ռուսաստան, օրինակ, զգուշացնում է, որ պետք չէ գնալ այսինչ երկիրը: Իսկ մերոնց վեճները չի, որ ահագին ժամանակ է՝ մեր տուրիստները Թուրքիան են գնում, իսկ այնտեղի վիրուսների մասին, օրինակ, առաջինը Ռուսաստանից ենք լսում»,-նկատեց մասնագետը:
Նա նշեց, որ ամեն օր հայերը մեկնում են Թուրքիա, մինչդեռ որոշ շրջաններում խիստ լարված իրավիճակ է. «Թուրք-քրդական բախումներ են, անգամ ավտոբուսները ժամերով կանգնեցնում են, հարցաքննում, թե մարդիկ ինչու են այդ շրջաններ գնում: Պետությունը պետք է տեղյակ պահի նման խնդիրների մասին: Արեւմտյան Հայաստան գնացողներին զգուշացնում եմ՝ շատ դեպքերում նշում են վայրեր, որոնք հետո չեն տանում»:
Սամվել Խուդոյանը պատմական Հայաստան մեկնել ցանկացողներին մեկ այլ խնդրի մասին էլ է զգուշացնում. «Շատ անգամ կեղծ գովազդ են տարածում եւ իրական գներ չեն մատնանշում, ու տեղում ես պարզում, որ գները տարբեր են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ