Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարսելոնայում ահաբեկչություն եղավ, բայց հայ զբոսաշրջիկների հոսքն այդ երկիր չի նվազել». փորձագետ

Օգոստոս 22,2017 13:35

Այլ երկրներում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները, կարելի է ասել, չեն ազդում այդ երկրներ զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայ զբոսաշրջիկների հոսքի վրա: Օրինակ, հուլիսին դեպի Եգիպտոս զբոսաշրջիկների թիվը չնվազեց, թեեւ դեպք էր տեղի ունեցել՝ դանակով զինված տղամարդը հարձակվել էր լողափում հանգստացող օտարերկրացի զբոսաշրջիկների վրա եւ սպանել երկու հոգու: Նման դիտարկում այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը: «Նույն կերպ, Բարսելոնայում օրերս ահաբեկչություն տեղի ունեցավ, սակայն չեն պակասել տվյալ երկիր ձգտող մեր զբոսաշրջիկները, հակառակը՝ ավելացել են, իսկ ավիատոմսերի արժեքը չի նվազել»,-նշեց նա:

Մարինե Ավետիսյանի խոսքով, այնուամենայնիվ, զբոսաշրջիկներին պակասում է տեղեկատվությունը. անհրաժեշտ է հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է այն երկրում, ուր պատրաստվում ես մեկնել. «Մեր զբոսաշրջիկներն, օրինակ, կապնվում են մեզ հետ, մենք էլ ուղղորդում ենք դեպի տվյալ երկրում գործող հյուպատոսարանի կամ դեսպանատան թեժ գծերը: Բայց միշտ չէ, որ դրանք լավ են աշխատում: Չկան հասանելի հեռախոսահամարներ, որոնցով զբոսաշրջիկները ուղիղ կկապնվեին հյուպատոսարանի կամ դեսպանատան հետ:

Առաջարկում ենք նաեւ, որ տուրիստը բժշկական ապահովագրություն իրականացնի հենց Հայաստանում: Հորդորում ենք, որպեսզի մեզ առաջինը տեղեկություն հաղորդեն, եթե խնդիր է լինում, որպեսզի հարազատները չանհանգստանան»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հանգստի գներին, փորձագետը տեղեկացրեց, որ ավելացել են երկօրյա՝ շաբաթ եւ կիրակի օրերին մարզերում հանգստացողները: Հիմնական ուղղություններն են՝ Ծաղկաձոր, Դիլիջան, Սեւան, Հանքավան, որտեղ հյուրանոցի մեկ օրն արժե 15-20.000 դրամ՝ ներառյալ՝ նախաճաշը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031