Նշանավոր հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը իր հետքն է թողել մեր գրական մշակույթի, հրապարակախոսության, դրամատուրգիայի և թարգմանչական արվեստի մեջ:
Նա զարգացրել է հայ արձակը, նրա թատերգությունները տարիներ շարունակ զարդարել և զարդարում են հայ թատրոնի բեմերը, նա ուներ խոսք, որն ազդեցիկ էր, միտք, որն արդիական է միշտ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար: Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գրողի ընտանիքին, հարազատներին, նրա գրչակից ընկերներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան