Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրվող սահմանամերձ Վազաշենի դպրոցի տնօրենի հանդեպ սուտ մատնություն է կատարվել

Օգոստոս 22,2017 12:20

Հայտնել ենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է պաշտոնական կեղծիք, այն է՝ 2008թ.հոկտեմբերի 31-ի թիվ 98 հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատող իր որդու՝ Արամ Խաչատրյանի հետ չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր, հիշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով 2016թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ գրառումներ մտցրել՝ այն թվագրելով 2008թ. հոկտեմբերի 31-ին, համապատասխանեցնելով տրված հրամանի ամսաթվին:

Ս. Խաչատրյանի հանդեպ այլ գործով սուտ մատնություն է կատարվել: Վալենտինա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, այն է՝ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու համար ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում 2016թ. նոյեմբերի 14-ից նախապատրաստվող նյութերով բացատրություն,այնուհետեւ նաեւ հարուցված քրեական գործով ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 24-ին թվագրված եւ Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի կողմից իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ կազմված «Ծանուցագիր» վերնագրով փաստաթղթի ձեռագիր տեքստի տակ տեղավորված « ծանոթացա» ձեռագիր գրառումը, դրա դիմաց տեղավորված ստորագրությունն ինքը չի կատարել, այլ՝ իր փոխարեն կեղծել են:

Վազաշենի դպրոցի ուսուցչուհի Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով(«Սուտ մատնությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Վ. Բեգլարյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է այսօր՝ օգոստոսի 22-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031