Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարված ԵՏՄ-ից. Թուրքիայի հետ ազատ առեւտրի ռեժիմը վտանգավոր է ՀՀ տնտեսության համար. ՀԺ

Օգոստոս 22,2017 12:07

Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուրքիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հազար 900 դոլար: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի դեպքում ունենք հիմնականում հումքային տնտեսություն, իսկ Թուրքիայի տնտեսությունը ավելի շատ վերամշակող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գուրծ ունենք տարածաշրջանի թերեւս ամենալուրջ խաղացողի հետ:

Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաեւ մենք: Ի՞նչ է նշանակում առեւտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առեւտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուրքիայի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելուց հետո: Եվ որ ամենակարեւորն է՝ ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա:

Մի խոսքով, ԵՏՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը ուղղակի սպառնալիք է մեր արտադրողների համար: Իհարկե, մյուս տեսանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ինքնարժեքը եւ այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսական տարբերակ է, իսկ գործնականն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիա-ԵՏՄ  ազատ առեւտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղաքական իմաստով Հայաստանը կարող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսական իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031