Այսօր Փարիզում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը չորս քաշային կարգերից Հայաստանը երեքում մասնակից կունենա: Վիճակահանությամբ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում կհանդիպի ԱՄՆ-ը ներկայացնող Իլդար Հաֆիզովին: Կարեն Ասլանյանի (66 կգ) մրցակիցը 1/16 եզրափակչում եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիման է, իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) պայքարն սկսելու է որակավորման փուլից՝ իրանցի Յոզեֆ Ղադերիանի հետ գոտեմարտով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում գերծանր քաշային ըմբիշ չի ընդգրկել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ