Օրերս ինձ դիմեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից մեկը` խնդրանքով, որ լուսաբանեմ, օգնեմ հրապարակայնացնել այն անարդարությունն ու ապօրինությունը, որ տեղի է ունեցել իր նկատմամբ:
Աղաբեկ Աղաջանյանը 2003 թվականից բնակվում է նահանգներում, այդ երկրի քաղաքացի է և զբաղվում է իր իսկ նախագծած և պատրաստած կաղապարներով հրուշակեղենի արտադրությամբ: Տարիներ առաջ այստեղ նա պայմանագիր է կնքում հայտնի «Շանթ» ընկերության հետ և աստիճանաբար հայտնվում մեր բազմաթիվ սփյուռքահայերի իրավիճակում:
Աղաբեկ Աղաջանյանի խոսքով` իրեն խաբեությամբ դուրս են մղել այդ գործունեությունից, իսկ երբ նա դիմել է դատական ատյաններին, նախկին գործընկերները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, որոնց հիման վրա էլ գործով զբաղվող ավագ քննիչն, առանց հաշվի առնելու փաստաթղերի բնօրինակը և հիմք ընդունելով ներկայացված կիսատ պատճենահանված թղթերը, իբր հանցակազմի բացակայության հիմքով, գործին ընթացք չի տալիս: Մանրամասները հարցազրույցում ներկայացրեց Աղաբեկ Աղաջանյանը:
Սուրեն Սարգսյան