Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բան ինքն ինձ չասաց. Մելիք Մանուկյանի և քրեական հեղինակությունների միջե միջադեպի մասին. «Հրապարակ»

Օգոստոս 22,2017 11:41

Ըստ այդ տեղեկությունների՝ օրեր առաջ մի խումբ անձինք այցելել են Մանուկյանին պատկանող շշերի գործարան եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրված շշով հարվածել է Մանուկյանի գլխին:

Մանուկյանի աշխատակիցները հասել են ու նրանց ծեծել։ Դեպքը փորձել են կոծկել, որ իրավապահներին չհասնի եւ քրեական գործ չհարուցվի։ Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից, սակայն նա կա՛մ զանգերին չէր պատասխանում, կա՛մ անհասանելի էր։ Կապ հաստատեցինք նրան պատկանող գործարանի՝ «Սարանիստ» ՍՊԸ-ի հետ, որը շշերի արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ Այստեղից մեր զանգին պատասխանած աշխատակցուհին, խորհրդակցելով ընկերության տնօրենի հետ, բառացի փոխանցեց հետեւյալը․ «Մենք Ձեզ ոչ մի բան հայտնելու չունենք»։

– Ի՞նչ է նշանակում՝ մեզ ոչ մի բան հայտնելու չունեք։

– Ուզում եմ ասել՝ ոչ մի տեղեկություն, ոչ մի բան բացարձակ, տնօրենն էլ ասաց, որ չի զրուցելու Ձեզ հետ տվյալ նյութի․․․

– Իսկ գոնե հերքում կամ հաստատո՞ւմ է դեպքը, նման միջադեպ եղե՞լ է։

– Ոչ մի բան ինքն ինձ չասաց։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031