Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

Օգոստոս 22,2017 10:49

Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս մասին վաղուց է խոսվում, դեռ մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռների խոցումը: «ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է: Նույնը ենթադրվում է նաեւ այս դեպքում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարին, Կոլերովի խոսքերով՝ տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում, եւ Հայաստանը դեմ կլինի դրան: «Նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն»,- ասել է նա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031