«Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Հայաստանում, բացի գողականից, որեւէ բան չի զարգանում: «Ինձ ցույց տվեք Հայաստանի հեռուստատեսությունում որեւէ ծրագիր, որը լինի գրքի բովանդակությունից, չկա: Իսկ վրացական հեռուստաընկերություններում չկա հեռուստատեսություն, որը չունենա գրքի բովանդակությունից խոսող հեռուստահաղորդում: Մենք չենք ունեցել որեւէ նախարար, ով հեռուստատեսությամբ խոսի գրքի բովանդակությունից, իսկ Վրաստանում չկա որեւէ նախարար, որ չխոսի գրքի բովանդակությունից:
Մեզ նման ժողովուրդ էր, բայց 2003 թվականից ունեցավ գիտելիքով ղեկավարություն, իսկ մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյանի նման նախագահ, ով ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում: Ունեցանք Սերժ Սարգսյան, որ երկու տարի առաջ եւ հետո նույն գրքերը նույն ձեւ շարած էին գրասեղանին: Ունեցանք այն, ինչ հիմա ունենք»,- նշել է նա:
Միաժամանակ Մարտիրոսյանը պնդել է, որ Հայաստանում պատերազմ է գիտելիքի ու տգիտության միջեւ, ու տգիտությունը հաղթում է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում