ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:
«Ինձ թվում էր, թե ինքը պիտի որ, այնուամենայնիվ, բավականաչափ տեղյակ լինի լեզվական հարցերին: Չեմ հասկանում` ինչպես կարող է այդ մակարդակի տնտեսագետն այդ կարգի դիտարկումներ անել, որովհետեւ ես գիտեմ շատ լավ տնտեսագետների, որոնք այնքան լավ են պատկերացնում լեզվական հարցերը: Մի տեսակ չար կատակ ոնց որ լինի: Անհավատալի, տարօրինակ բաներ է ասում: Չեմ հավատում, որ նա այդպես է մտածում: Այնքան անհեթեթ են ասածները, որ մասնագիտորեն անդրադառնալու հարկ չկա: Չես հասկանում` այս մարդը կատա՞կ է անում, ինչ-որ նպատակնե՞ր ունի, դրանով ուրի՞շ բան է ուզում ասել: Համենայնդեպս, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ծայրահեղության են գնում` չիմացությունից ելնելով: Իր պարագայում դժվար թե այդքան չիմացություն լիներ: Չեմ հասկանում»,- ասաց Վիկտոր Կատվալյանը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում