Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվեց պաշտպանից

Օգոստոս 21,2017 23:07

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով հերթական նիստն էր:

Հիշեցնենք՝ ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին եւ Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ.-ին նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով, գաղտնի առևանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետեւ՝ շահադիտական դրդումներով՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկել կյանքից:

Ըստ մեղադրանքի, Զոհրաբյանն ու Միհրանյանը նաեւ գաղտնի հափշտակել են Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Այսօրվա նիստում ամբաստանյալներից Գևորգ Զոհրաբյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպան Արմեն Մուղսիկարոյանից եւ խնդրում հանրային պաշտպան տրամադրել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց բավարարել նրա միջնորդությունը: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 23-ին, ժամը 12:30-ին: Դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031