Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր փոխել». Կարեն Կարապետյան

Օգոստոս 21,2017 21:00

«Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր փոխել»,-այսօր Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պատասխանելով հարցին` Խոսրովի արգելոցի հրդեհից հետո մամուլը գրեց այն մասին, որ լարվել են ՀՀ վարչապետի և նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Արծվիկ Մինասյանի հարաբերությունները, քննարկվե՞լ է արդյոք նրանց հետագա պաշտոնավարման հարցը, վարչապետը պատասխանեց. «Մենք դեռ վերլուծություն չենք արել: Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր փոխել: Դեռ մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմը, կառավարիչներն ինչպես են արձագանքել, պատրա՞ստ են եղել, թե՞ ոչ` անկախ բնապահպանության ոլորտը կլինի, թե արտակարգ իրավիճակների»:

Այն դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց ռազմաարդյունաբերության ոլորտում բացթողումները, Խոսրովի արգելոցի հրդե՞հն ինչ ցույց տվեց, վարչապետն արձագանքեց, թե դեռ վերլուծություն չեն արել, եթե նախնական գնահատական էլ լիներ, չէր հրապարակի, մինչև ինքը չհամոզվեր: Նա վստահեցրեց, որ հանրությանն անպայման հայտնելու են այդ մասին:

Հարցին` Լյուքսեմբուրգից Խոսրովի հրդեհից հետո ցանկանում են ներդրումներ կատարել, գործընթացն ի՞նչ փուլում է, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Հարազատներ, ձեզ թվում է ես պետք է բանան ներկրող յուրաքանչյուրի հետ առանձին շփվե՞մ: Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ հատուկ հաշիվ է բացվելու, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ներդրում անել»:

Այն հիշեցմանը, թե ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ վարչապետ կարող է լինել այն անձնավորությունը, որը կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, պարոն Կարապետյանը չցանկացավ արձագանքել` նշելով, թե Հովհաննես Սահակյանն ինչ ասել է, ճիշտ է ասել, մնացածն իրենից ճշտեք:

Հարցին` ազատ տնտեսական գոտու վերաբերյալ Իրանի հետ հուշագիր ստորագրվեց, ի՞նչ փուլում է գործընթացը, շինարարական աշխատանքները ե՞րբ կսկսեն, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ նոյեմբերի վերջ կունենանք որոշակի հարթակ, և Իրան կայանալիք այցի ժամանակ հստակ այդ մասին կխոսեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031