Օգոստոսի 14-ին Սեւանում «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա հարձակման դեպքով քրեական գործի հարուցումը երեկ մերժվել է:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Այդ օրը Սեւանում ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը նկարահանելիս է եղել շարժական գազալցակայանները, երբ լցակայանից դուրս է եկել մի երիտասարդ, խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ապա ոտքերով հարվածել այն մեքենային, որով լրագրողը մեկնել էր նկարահանումների: Դեպքից հետո լրագրողը ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, ինչից հետո ոստիկանության բաժին էր տարվել լրագրողի աշխատանքը խոչընդոտած երիտասարդը:
Azatutyun.am կայքի խմբագիր Արթուր Պապյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմանը դեռ ծանոթ չեն: Նա տեղեկացրեց, որ հատուկ պահանջել էին ներողություն խնդրել լրագրողներից, ինչը եւ «Արծափ-շին» ՍՊ ընկերությունն արել է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: