Փարիզում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ մտած չորս ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանը կպայքարի մեդալի համար, այն էլ՝ չեմպիոնական:
Մեր մյուս երեք ըմբիշներից ՝ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը եւ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը վաղ փուլերում դուրս մնացին պայքարից: Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք ստացել էր 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, սակայն նա սփոփիչ գոտեմարտում տանուլ տվեց իրանցի Սայեդ Աբդվալիին ու նույնպես վերածվեց հանդիսականի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ