Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետն ասում է՝ շինարարությունում ակտիվություն կա, իսկ ԱՎԾ-ն 8.7%-ով անկում է գրանցել

Օգոստոս 21,2017 19:40

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,2%-ով:

Արդյունաբերության ոլորտում 12.7% աճ է գրանցվել: Արդյունաբերության արտադրանքի ծավալն այս տարվա 7 ամիսներին կազմել է 899 միլիարդ 590 միլիոն դրամ:

Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել՝  2.1%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 334 միլիարդ 833 միլիոն դրամ:

Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս հայտարարել էր ՝ «Շինարարության ոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք եւ համոզված ենք, որ ունենալու ենք առաջընթաց», սակայն այս ոլորտում էլ անկում է գրանցվել: Շինարարության ծավալը 2017 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.7%-ով, շինարարության ծավալը դրամով կազմել է 143 միլիարդ 859 միլիոն:

Առեւտրաշրջանառությունը այս տարվա 7 ամիսներին կազմել է 1 տրիլիոն 346 միլիարդ, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2%-ով: Իսկ ծառայությունների ծավալն, առանց առեւտրի, աճել է 11.8%-ով, ծառայությունների ծավալը դրամով կազմել է 774 միլիարդ 537 միլիոն:

Այս տարվա հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.8%-ով, այն կազմել է 4.4 միլիոն Կվտ/ժ:

Ըստ ԱՎԾ-ի, սպառողական գների ինդեքսը այս տարվա հունվար-հուլիսին աճել է 0.5% -ով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.2 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 346 մլրդ 761.6 մլն դրամ:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26%-ով:

Արտահանումը 2017-ի 7 ամիսներին նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ աճել է 21.6%-ով, իսկ ներմուծումը՝ 28.5%-ով։ Այս տարվա հունվար-հուլիսին մեր երկրից արտահանվել է 1 միլիարդ 185 միլիոն դոլարի ապրանք, իսկ է ներմուծվել է 2 միլիարդ 161 միլիոն դոլարի ապրանք։

Միջին ամսական անվանական աշխատավարձն, ըստ ԱՎԾ-ի, հունվար-հուլիսին  աճել է 2.7%-ով՝190 հազար 397 դրամ: Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 499 դրամ. այս ցուցանիշը չի փոփոխվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ոչ պետական հատվածում ամսական միջին աշխատավարձը կազմել է 227 հազար 076 դրամ. այն աճել է 3.7%-ով նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ:

Ըստ ԱՎԾ-ի օպերատիվ ամփոփագրի, այս տարվա հունվար-հուլիսին դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 483.78 դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031