Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնավոր տարածքում հրդեհ է բռնկվել և արագորեն սկսել տարածվել՝ ընդգրկելով արդեն 25 տուն: Քաղաքի 6 թաղամասում անջատվել է գազը և էլեկտրականությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ հրդեհի տարածքը ներառում է 7000 քառակուսի մետր: Նախնական տեղեկություններով՝ 3 մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Ոստիկանները փակել են մի քանի փողոցներ և բնակիչներին կոչ են անում հեռու մնալ հրդեհի վայրից: Հաղորդվում է, որ ամբողջ տարածքում գազի հոտ է զգացվում, հրդեհի բռնկվելուց հետո արդեն մեկ պայթյուն տեղի է ունեցել:
Դեպքի վայրից տարհանվել է շուրջ 560 մարդ, նրանց համար բացվել է ժամանակավոր տեղակայման երկու կետ: Դեպքի վայրում աշխատում է 437 հրշեջ, շուրջ 212 միավոր տեխնիկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ