Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ