Փարիզում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը մրցագորգը տրամադրվել է 71, 75, 85 եւ 98 կգ քաշայիններին:
Օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, սկսելով 1/16 եզրափակչից, միմյանց հետեւից պարտության մատնելով Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի եւ Ուզբեկստանի իր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ