Հունվարի 11-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1994 թ. ծնված Ջուլիաննա Ու.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.50-ին, անհայտ անձը Երևանի Տպագրիչների փողոցի 9 հասցեում գտնվող դեղատանը հրել է իրեն և քաշել-հանելով՝ բացահայտ հափշտակել է մետաղյա դրամարկղն ու դիմել փախուստի` պատճառելով 291.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, որը օգոստոսի 20-ին, ժամը 9.45-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
***
Մարտի 3-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող դեղատնից գողացել են չհրկիզվող պահարանը, իսկ ժամը 22.15-ին դեղատան տնօրենից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը մտել է նշված դեղատուն, հարվածել վաճառողուհուն, սպառնացել և գողացել դեղատան չհրկիզվող պահարանը՝ 1700 դոլարով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, անհայտ անձը մուտք է գործել նշված դեղատուն, հրել աշխատակցուհուն, այնուհետև բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը և դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
ՀՀ Ոստիկանություն