Վաղը Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։
«Իզվեստիա» թերթը, հղում կատարելով ռազմական հարցերով փորձագետներին, գրում է, որ այս նորագույն համակարգերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն մի շարք պոտենցիալ գնորդների մոտ։
Մեջբերելով Անդրեյ Ֆրոլովին՝ թերթը գրում է, որ հնարավոր գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Քաթար։
Ընդ որում, պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։
«Հայտնի է նաև, որ C-500-ը կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում՝ նաև ամերիկյան թռչող սարքերը», – գրում է «Իզվեստիան»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: