Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը

Օգոստոս 21,2017 17:28

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը։

Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հստակեցվում է կատարված հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Գ.Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ քրեական գործով տուժող Գ.Հակոբյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։

Շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031