Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ըստ հարազատների, ներում է շնորհվել:
Հարազատների փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին Հարությունյանը կլինի ազատության մեջ: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Հարությունյանի հարազատների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցին հայտնեց հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք համաձայն 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել առանց տվյալ անձանց համաձայնության՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում