Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները

Օգոստոս 21,2017 16:46

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին և երաշխիքներին: Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները: Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն-մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների և կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031