Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենամ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը կհանգեցնի Մինսկի խմբի գործառույթի չկատարմանը». քաղաքագետ

Օգոստոս 21,2017 16:38

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ սեպտեմբերին նախատեսվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համատեքստում բանակցությունների վերսկսման նախադրյալներ չկան: «Չկան էական փոփոխություններ, որոնք կարող էին ենթադրել բանակցային գործընթացի վերսկսում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա: Ենոքյանի կարծիքով՝ Ադրբեջանում խորացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը սահմանային միջադեպերի վրա էական ազդեցություն չի ունենա. «Այն դեռ չի հասել զգալի մակարդակի: Նույն կերպ, Հայաստանում էլ այդ ճգնաժամն էական մակարդակի չի հասել»:

Հետաքրքրվեցինք՝ ռուս-ամերիկյան սրվող հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա: «Մինսկի խումբը կարծես թե կարողանում է այդ ամենը համադրել իր մեջ եւ դեռեւս կարողանում է կատարել միջնորդի իր գործառույթը՝ գոնե բանակցությունները կենդանի պահելու առումով, ինչը շատ կարեւոր է: Վախենամ, որ այդ հարաբերությունների սրացումը կբերի Մինսկի խմբի գործառույթի չկատարմանը: Համենայն դեպս, Մինսկի խումբը չկարողացավ Ադրբեջանին պարտադրել կատարել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ադրբեջանի մոտեցումը հետեւյալն է. եթե նա գնում է որեւէ քայլի, ուրեմն համաձայն է եղած «ստատուս քվո»-ն պահպանելուն: Եթե չի գնում, ուրեմն համաձայն չէ: Այդ պայմանավորվածություններից խուսափելը պատերազմի մշտական վտանգ է պարունակում»,-պատասխանեց Աղասի Ենոքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031