Կյանքի 79-րդ տարում մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
Նրա գործերից են «Մեր թաղի ձայները», «Մեզնից հետո», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Վերջին արևագալը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր Վիրապ»…
Նրա կատարած թարգմանություններից են Էրսքին Քոլդուելի «Տաք գետը», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» և «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունները:
Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ: