Օգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն 11 փողոցի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանը իր վարած Toyota SeqSoia մակնիշի 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մասամբ կախվել մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 12-ամյա Ռոբերտ Օհանյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում