Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը բռնությունների աճը պայմանավորում է անպատժելիության մթնոլորտով

Օգոստոս 21,2017 15:30

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե իրենց կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում բռնությունների աճը:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 տարբերակ՝ «անպատժելիության մթնոլորտով», «անտանելի շոգով», «միշտ էլ եղել է, բայց այդքան չեն գրել այդ մասին», «ոչ մի աճ էլ չկա, սովորական դեպքեր են», «չգիտեմ ինչով, բայց արդեն չափազանց է»:

Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 5 տոկոսը համարում է, որ ոչ մի աճ էլ չկա. Սովորական դեպքեր են, 11 տոկոսը չգիտի, թե ինչով է պայմանավորված, բայց համարում է, որ արդեն չափազանց է: Հարցվածների 14 տոկոսը բռնության դեպքերի աճը համարում է, որ պայմանավորված է անտանելի շոգով, 18 տոկոսը համարում է, որ նման դեպքեր միշտ էլ եղել են, բայց այդքան չեն գրել այդ մասին: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 52 տոկոսը բռնությունների աճը պայմանավորում է անպատժելիության մթնոլորտով:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031