Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղի գործով» վկա ոստիկաններն անորոշ ցուցմունքներ են տալիս». փաստաբան

Օգոստոս 21,2017 15:10

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սարի թաղի գործով» կալանավորվածներից Սարգիս Գրիգորյանի հերթական նիստն էր, որի ընթացքում հարցաքննվել է երկու վկա ոստիկան: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ոստիկաններ էին տուժել, նրանց եւ քաղաքացիների միջեւ բախում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ սարիթաղցիները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու: Այդ օրերին գրավվել էր ՊՊԾ գունդը, որի տարածքը շրջափակելու համար Սարի թաղում դադարեցվել էր գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս գործով կալանավորված է 10 քաղաքացի:

Սարգիս Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս դեպքում էլ վկա ոստիկանները նույն՝ անորոշ ցուցմունքներն են տվել. «Ասացին, որ որեւէ մեկի գործողությունը հստակ չեն կարող նկարագրել, որ քաղաքացիները փողոց էին դուրս եկել իրենց կենցաղային հարցերով, սակայն, չգիտես ինչպես, քաշքշուկ է սկսվել, քարեր են նետել: Իսկ թե կոնկրետ ով ինչ գործողություն է արել, չեն կարողանում ասել, ամբաստանյալներից ոչ մեկին էլ չեն ճանաչում»:

Փաստաբանը նշեց, որ իր ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Մեղադրանքի էությունն էլ է անհասկանալի, որովհետեւ որեւէ մեկի գործողությունը հստակեցված չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031