Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
Վարկի տրամադրման հիմնական պայմաններ․• Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով։ • Նվազագույն տոկոսադրույք՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: • Գումար՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ: Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։ Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։ Անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։ Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով.