Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Ոսկեվանի եւ Կոթիի արտերն առանց հնձելու են մնացել

Օգոստոս 21,2017 12:32

Հուլիսի 28-ին , երբ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  Ոսկեվան գյուղի սահմանամերձ տարածքում Ոսկեվանի բնակիչ Ռուդիկ Գրիգորյանն իր հացահատիկահավաք կոմբայնով արտհունձ էր կատարում, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել կոմբայնի վրա: Կոմբայնավարին եւ նրա հետ դաշտում աշխատող ոսկեվանցիներին հաջողվել է փորիսող դուրս գալ կրակի գոտուց:

Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով այդ տարածքում առանց հնձելու է մնացել գյուղի 3 բնակիչներին պատկանող ընդհանուր առմամբ 3.5 հեկտար ցորենի արտ: Ադրբեջանական գնդակոծությունից այդ արտի կեսն այրվել է: Ոսկեվանում կազմված հանձնաժողովն այրված արտի եւ մնացած ցորենի չհնձվելու վերաբերյալ ակտ է կազմել: Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եկել են Ոսկեվան, ակտ կազմել, որը ներկայացվելու է կառավարություն: Իրավիճակին ծանոթացել են նաեւ Կարմիր խաչի աշխատակիցները:

Ոսկեվանի հարեւան Կոթի գյուղում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով առանց հնձելու է մնացել 1.3 հեկտար ցորենի արտ:Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ 1.3 հեկտարը գյուղի մի բնակչի է պատկանում: Այդ արտի չհնձվելու վերաբերյալ ակտ է կազմվել:

2016թ. ադրբեջանական գնդակոծությունների պատճառով Կոթիում առանց հնձելու մնաց գյուղի բնակիչներին պատկանող ընդհանուր առմամբ 22 հեկտար ցորենի արտ: Դրանց բոլորի տերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվեց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031