Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով

Օգոստոս 21,2017 10:47

Արցախում 2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:

2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս:

2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 ԱՄՆ դոլար կամ 1333.3 Եվրո:

ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031