Վաղը Փարիզում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Առաջին օրը գորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի 71,75, 85 եւ 98 կգ քաշային կարգերի ըմբիշներին։
Այսօր կշռման արարողությունից հետո վիճակահանությունը որոշեց մեր ըմբիշների մրցակիցներին։ 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 1/16 եզրափակչում կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակչից։ Նրա մրցակիցը կուբացի Յուրիսանդի Էրնանդեսն է։ Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ, իսկ օլիպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) առաջին մրցակիցը 1/16 եզրափակչում Իրանի ներկայացուցիչ Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհն է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԸՖ կայքէջի